News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի նախարարությունը առաջարկում է 2019 թվականին քվոտա սահմանել շինարարության ոլորտ աշխատանքային միգրանտների ներգրավման համար քվոտա սահմանել՝ այս ոլորտում զբաղված աշխատողների ընդհանուր թվի 80 տոկոսի չափով, նշվում է 2019 թվականի աշխատանքային միգրանտների համար քվոտաների սահմանման կարգի նախագծում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

ՌԴ կառավարության 2018 թվականին ընդունված համանման կարգադրության մեջ, որը ներկայումս գործում է, շինարարության ոլորտում միգրանտների քվոտաների մասին կետ չկա: Այդպես, 2019 թվականի կարգադրության նախագծի 1-ին կետը համալրվել է նոր, 10-րդ ենթակետով, որում թվարկվում են  աշխատանքային միգրանտների ներգրավման համար գործունեության տեսակները եւ քվոտայի չափը:

Life-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատակիցների 70 տոկոսն օտարերկրացի է: Դրանք հիմնականում Բելառուսի եւ Հայաստանի քաղաքացիներ են: Ընդ որում, ըստ շուկայի փորձագետների, բոլոր աշխատողների ավելի քան մեկ երրորդը ռուսական անձնագիր ունի:

Մոսկվայում օրինական շինարարների ավելի քան 33 տոկոսը ռուսական անձնագիր ունի: Օտարերկրացի աշխատողների մեծամասնությունը Բելառուսի (14 տոկոս), Հայաստանի (12 տոկոս) եւ Ուկրաինայի (11 տոկոս) քաղաքացիներն են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ