News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը NEWS.am-ի հետ զրույցում պնդել է, թե տեղյակ չէ պաշտպանության նախարարությունում հայտնաբերված խարդախությունների եւ չարաշահումների մասին:

Նշենք, որ այսօր Պետեկամուտների կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ պաշտպանության նախարարությունում 2014-2017 թթ.-ի ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար մեղադրանք է առաջադրվել ՊՆ մի շարք պաշտոնյաների: Այս գործի շրջանակում հարցաքննվել է նաեւ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ մինչեւ 2016 թվականը Դավիթ Տոնոյանը եղել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Հարցին՝ տեղյա՞կ է եղել այս գործընթացներից, պատասխանել է. «Ոչ, ես տեղյակ չեմ՝ կոնկրետ  ինչ գործընթացներ են իրականացվել, այլ ուղղություն է եղել, առաջին տեղակալի հետ կապ չի ունեցել... Հիմա ավելի շատ ուշադրություն եմ դարձնում այդ հարցերին: Հատուկ հանձնարարություններ են տրված, նշանակված են նոր փոխնախարարներ, շուտով գնումների հետ կապված կլինի նոր դեպարտամենտի պետ, իրենց  առաջին խնդիրն է լինելու նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը»: 

Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ հնարավոր է պաշտպանության ոլորտում կոռուպցիան հասցնել նվազագույնի: Հարցին՝ դրա համար միայն քաղաքական կա՞մք է հարկավոր, եւ այդ դեպքում ինչո՞ւ նախկինում չէր արվում, նախարարն արձագանքել է. «Ես նախկինում էլ եմ մի քանի անգամ ասել եւ հիմա էլ եմ ասում՝ եկեք ինքս իմ մասին խոսեմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ