News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների դադարեցման պայման է «ընթացիկ բանակցությունները, որոնք արդյունավետ են անցնում եւ բարի կամքի դրսեւորմամբ»: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Նա հասկացրել է, որ եթե Փհենյանը փորձի բանակցությունները սաբոտաժի ենթարկել, ապա Թրամփի վարչակազմն իրեն իրավունք կվերապահի վերսկսելու զորավարժությունները:

Անդրադառնալով Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններում Սպիտակ տան վերջին քայլերին՝ պետքարտուղարը նշել է, որ ճշգրիտ չգիտի, թե երբ կսկսվի բանակցային գործընթացի հաջորդ փուլը:

«Ենթադրում եմ, որ մեր տուն վերադառնալուց հետո դա բավական արագ տեղի կունենա, եւ արդեն հաջորդ շաբաթ մենք կսկսենք դրան նախապատրաստվել»,- ասել է Մայք Պոմպեոն:

Նա նշել է, որ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի ստորագրած համաձայնագրի մեջ չեն մտել երկկողմ հարաբերությունների շատ ասպեկտներ, որոնց շուրջ բանակցություններ են վարվել: Դրանք մշակում են պահանջում եւ կներառվեն ամերիկա-հյուսիսկորեական հաջորդ շփումների օրակարգի մեջ, հստակեցրել է Պոմպեոն:

Նա շեշտել է, որ այս դեպքում ԱՄՆ առաքելությունն է «արդյունավետ բանակցությունների անցկացումը Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացմանը հասնելու նպատակով»: Նա նաեւ նշել է, որ խոսքը Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացման մասին է, որը նախատեսում է դրա իրավացիությունը եւ անշրջելիությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ