News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տոկիոն աշխատում է երկրի վարչապետ Սինձո Աբեի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման կազմակերպման ուղղությամբ՝ բանակցությունների համար բաց լինելու վերջինի հայտարարությունից հետո, հայտնում է AFP-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները:

Sankei Shimbun պարբերականի տեղեկություններով՝ Կիմը Աբեի հետ հանդիպման հնարավորությունը քննարկել է Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ պատմական բանակցությունների ժամանակ:

Կառավարության պաշտոնյաները հանդիպման մի քանի սցենարներ են քննարկում, որոնց թվում է օգոստոսին Աբերի այցը Փհենյան, հայտնել է «Յոմիուրի Սիմբունը»: Մեկ այլ սցենարի համաձայն՝ Աբեն եւ Կիմ Չեն Ընը կարող են հանդիպել Ռուսաստանում սեպտեմբերին տեղի ունենալիք համաժողովի շրջանակում:

Ճապոնիայի ԱԳՆ ներկայացուցիչները նախատեսում են հյուսիսկորեացի պաշտոնատար անձանց հետ բանակցություններ վարել այս շաբաթ Մոնղոլիայում տեղի ունեցող անվտանգության համաժողովում՝ փորձելով հաստատել ծրագրերը, հայտնել  են տեղական լրատվամիջոցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ