News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնը եւ Մոսկվան դիտարկում են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ հանդիպման կազմակերպման հնարավորությունը, իսկ որպես գագաթնաժողովի անցկացման հավանական հարթակ քննարկվում է Ավստրիան: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ)՝ Եվրոպայի եւ Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ռիչարդ Հուքերը:

«Չեմ կարծում, որ արդեն որեւէ որոշում է կայացվել կամ մշակվել են մանրամասները, սակայն երկու կողմերն էլ ուսումնասիրում են դա անել փորձելու հնարավորությունը»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին՝ արդյոք ամերիկյան կողմը պատրաստվում է երկու առաջնորդների հնարավոր հանդիպմանը:

Հարցին, արդյոք ԱՄՆ վարչակազմը դիտարկում է Ավստրիայում գագաթնաժողովի անցկացման տարբերակը, Հուքերը դրական պատասխան տվեց. «Վստահ եմ, որ դա քննարկվելի տարբերակն է, սակայն որոշում դեռ չի կայացվել»,- ասել է նա:

The Wall Street Journal թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Պուտինը դիտարկում է Վիեննայում Թրամփի հետ իր հանդիպում կազմակերպելու հնարավորությունը եւ այդ թեման քննարկել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ