News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանում կատարվեց իշխանափոխություն, եւ այսօր «Արեւելյան գործընկերության» ձեւաչափի բանաձեւը փոխվեց՝ 3+3-ից դառնալով 4+2: Այս մասին, այսօր՝ հունիսի 14-ին, «Արեւելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով միջազգային գիտաժողովի բացման խոսքում նշել է Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Նրա խոսքով, «Արեւելյան գործընկերության» մեջ ընդգրկված 6 երկրներից Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Հայաստանը շրջանակային համաձայնագիր ունեն, իսկ Ադրբեջանի եւ Բելառուսի հետ համագործակցություն այլ կերպ է դիտարկվում:

Ստեփան Գրիգորյանը նշեց, որ հայ ժողովուրդն այս իշխանափոխությամբ ասաց, թե ուր է գնում, որտեղ է ուզում լինել. «Այլեւս Հայստանի վրա չի տարածվում տեսակետը, թե ժողովրդավարությունը ոչ բոլորի համար է: Հայ ժողովուրդն ասաց, որ որ մենք ուզում ենք ապրել ժողովրդավարության պայմաններում, չենք ուզում նույն մարդուն 4-5-6 անգամ տեսնել, եւ  դա էր պատճառը, որ բանաձեւը դարձավ 4+2, եւ դա պետք է լինի փաստ նաեւ մեր գործընկեր եվրոպացիների համար»,-ասաց Ստեփան Գրիգորյանը:

Նա ընդգծեց, որ շատ կարեւոր են հասարակական կազմակերպությունները որոնք կարող են ստեղծել հարթակներ, որի հետ հաշվի կնստի ԵՄ-ն ու իրենց հետ կաշխատի:

«Այս հեղափոխությունը կմաքրի նաեւ այն կեղտը, որ կա փորձագիտական դաշտում: կային ֆեյքային փորձագետներ, որոնք հեքիաթ էին պատմում եվրոպացի գործընկեներին, թե Հայաստանում ինչ-որ տեռորիստական խմբավորումներ կան: Ամոթ  է 60 քաղբանտարկյալ ունենալ եւ դուրս գալ, ասել, որ քաղբանտարկյալներ չկան, դրանք փորձագետներ չեն, ֆեյքային փորձագետներ էին: Այն, որ մարդկանց իրար հետեւից բաց են թողնում, ի պատիվ Նիկոլ Փաշինյանի: Դա շատ կարեւոր է եւ նշանակում է, որ դատավորների վրա ոչ մի ճնշում չկա, եւ ցույց է տալիս, որ կան քաղբանտարկյալներ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ