News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը հայտնաբերել է, որ Երեւանում գործող մի շարք ՍՊԸ–ներ ապօրինություններ են կատարել։  Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության կայքէջից։

Այսպիսով ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևանում գործող «Ավտո սիթի», «Տեխնոման», «ՄՍՀ ավտոզննում», «Տրանս սիստեմ», «Ֆորմատ-ավտոմոնտաժ», «Վիկտորիա Արման», «Մարկ լայֆ» «Ռոբերտ Տարոն», «Դավիթ և Էլինա», «Ուղեգիծ» սահմանափակ պատասխանատվության, «Ավտոռեմե ավտոտեխզննության կենտրոն» փակ բաժնետիրական և «Էլեկտրոմոնտաժ» բաց բաժնետիրական ընկերություններում ապօրինություններ են կատարվել:

Մասնավորապես, ընկերությունները օգտագործելով տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրված «Տրանսպորտային միջոցների զննության անցկացման գործունեության կազմակերպման» լիցենզիան, 2015 թվականի հունվարից մինչև 2018 թվականի հունիս, տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննություն անցկացնող քաղաքացիների կողմից պետական բյուջե կատարվող վճարման գումարներից ավտոմեքենաների տեխնիկական զննում կատարելու և կտրոն ստանալու համար նախատեսված, ըստ մակնիշների 5500-ից 10.500-ական դրամ գումարները հափշտակելու դիտավորությամբ, առանց քաղաքացիների մեքենաների փաստացի տեխնիկական զննում անցկացնելու, ապօրինի վարձատրվող «գործակալների» միջոցով կազմակերպել են նման ծառայություններ մատուցելու վերաբերյալ տեխնիկական զննության կայան ներկայացվող կտրոնների և արատորոշման քարտերի կազմման ու կնքման գործընթաց:

Դրանից հետո կազմակերպությունների տնօրենները նշված փաստաթղթերը որպես ծառայությունների մատուցման համար վճարման հիմք հանդիսացող փաստաթղթեր, ներկայացրել են ֆինանսների նախարարություն և խաբեությամբ, չկատարված աշխատանքների դիմաց պետական բյուջեից հափշտակել խոշոր չափերի հասնող շուրջ՝ 1.031.330.000 դրամ:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ի դեպ, մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ «Ռոբերտ եւ Տարոն»  ՍՊԸ–ն, ի թիվս բազմաթիվ այլ ՍՊԸ–ների, պատկանում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին եւ իր պատգամավոր աներորդի Ռոբերտ Սարգսյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ