Վլադիմիրում «Яндекс»-ի տվյալների մշակման կենտրոնի վրա հարվածի հետեւանքով Yandex–ի աշխատանքը խափանվել էր նաեւ Երեւանում։

NEWS.am–ն առավոտյան հավելվածում նկատել է, որ ոչ տաքսի է լինում պատվիրել, ոչ էլ հավելվածի քարտեզից օգտվել։ Նշենք, որ Երեւանում հանրային տրանսպորտի ժամանելու րոպեները երեւում է միայն Yandex–ի հավելվածով։ Հետեւաբար, հանրային տրանսպորտից օգտվողները նույնպես չեն կարողացել տեսնել, թե երբ է ժամանել ավտոբուսը։

Ժամը 11.00–ի դրությամբ հավելվածը սկսել է քիչ քիչ աշխատել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիմիրում անօդաչու թռչող սարքերի հարձակման է ենթարկվել «Яндекс»-ի տվյալների մշակման կենտրոնը, ինչի հետևանքով դրա աշխատանքը ամբողջությամբ դադարեցվել է։

«Яндекс»-ի տվյալներով, տուժածներ չկան։ Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները, մասնագետները գնահատում են վնասը և քննարկում օբյեկտի աշխատանքի վերականգնման հնարավոր տարբերակները։