News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Առաջին անգամ գիտնականները կարողացել են Ochotona iliensis-ի՝ Չինաստանի հյուսիս-արեւելքի Տյան Շան լեռների հազվագյուտ կաթնասունի տեսանյութը ստանալ, հաղորդում է «Մոյա պլանետան»:

Ochotona iliensis-ին հնարավոր եղավ հայտնաբերել միայն 1983-ին: Նա այնքան հազվագյուտ կենդանի է, որ 20 տարի շարունակ մասնագիտացված արշավախմբերը չէին կարողանում գտնել նրան: Առաջին անգամ նրա լուսանկարները հայտնվեցին 2014-ին: Եվ ի վերջո տեսախցիկով հնարավոր  դարձավ ֆիքսել նրան:

IFLScience-ը ներկայացնում է հետազոտող Էնդրյու Սմիթի խոսքը. «Տեսանյութը մեզ կօգնի ավելի լավ հասկանալ այս կենդանուն: Խնդիրն այն է, որ եթե դուք 20 տարվա ընթացքում մեկ ներկայացուցչի եք գնտում, շատ դժվար է տեսակը բնութագրել: Հուսով եմ, տեսանյութը կլուծի այդ խնդիրը»: Մասնագետների գնահատմամբ, այս կենդանիների թվաքանակը 2000 է: Նրանք սնվում են խոտով եւ տերեւներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ