News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հետ: Այս մասին առաջին փոխվարչապետը հայտնում է իր ֆեյսբուքյան էջում.

«Հանդիպեցի ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հետ։ Եվ ես, և պրն դեսպանը ընդգծեցինք երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր երկրների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Քննարկեցինք ներդրումներին, վիզաների ազատականացմանը, մեր երկրին ցուցաբերվող աջակցության ոլորտներին և ծավալներին վերաբերող մի շարք հարցեր։

Առանձնահատուկ կարևորում եմ գերմանական արտադրության գյուղատնտեսական տեխնիկայի՝ շահավետ պայմաններով Հայաստան ներմուծման և լիզինգով կամ այլ շահավետ եղանակով մեր գյուղատնտեսության մեջ ներդրման հեռանկարը, որի կենսագործմանն ինտենսիվորեն հետամուտ եմ լինելու»,- գրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ