News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վաշինգթոնում դաշնային դատավորը որոշում է կայացրել կալանավորել Փոլ Մանաֆորտին՝ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավարին: Ավելի վաղ նա ազատ էր արձակվել գրավի դիմաց, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Մանաֆորտն իրեն մեղավոր չի ճանաչել վկաների վրա ճնշում գործադրելու նոր մեղադրանքներում: Այս մեղադրանքները ներկայացվել էին գլխավոր դատախազ Ռոբերտ Մյուլերի թիմի կողմից, որը հետաքննում է 2016-ին ԱՄՆ ընտրություններում ռուսական միջամտության մասին գործը:

Դաշնային շրջանային դատավոր Էմի Բերման Ջեքսոնը բավարարել է Մանաֆորտին գրավի դիմաց ազատելու որոշումը չեղարկելու մասին Մյուլերի միջնորդությունը, իսկ դրա փոխարեն նրան կալանավորել են մինչեւ դատական նիստը, որը պետք է սեպտեմբերին անցկացվի:

Դատական կատարածուների ուղեկցությամբ դատարանից դուրս գալով Փոլ Մանաֆորտը ձեռքով հրաժեշտ է տվել կնոջը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ