Bravo ավիաընկերության օդանավի ուղևորները տեսագրել են Կիևի օդանավակայանում կոշտ վայրէջքի պահը։ Տեսագրությունը հրապարակել է ТСН հեռուստաալիքը։
Տեսագրությունում սկզբում Կիևն է երևում երկնքից։ Երբ օդանավը վայրէջք է կատարում, սալոնում ուղևորները սկսում են ուրախ ծափահարել։ Բայց անսպասելիորեն օդանավը սկսում է ցնցվել, իլյումինատորից երևում է, թե ձախ թևից ինչպես են կայծեր արձակվում, երբ այն դիպչում է թռիչքուղուն։ Ուղևորների շրջանում սկսվում է տագնապ, հնչում են բղավոցներ։ Օդանավը կանգ է առնում, ու նորից են ծափահարություններ լսվում։ «Փաստաթղթերը վերցրու»,- հնչում է տղամարդու ձայնը կադրի hետևում։ Օդանավում 169 ուղևոր կար, նրանցից ոչ մեկը չի տուժել։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին, ժամը 20։40-ին, Bravo ավիաընկերության 4406 Անթալիա- Կիև ավիաչվեթի ժամանակ օդանավը վայրէջք կատարելու պահին դուրս էր եկել թռիչքուղու սահմաններից։ Որոշում էր կայացվել հինգ ժամով փակել օդանավակայանը։