News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


«Երեւան» հիմնադրամի տնօրենը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները եւ կարծում է, որ այս ամենը պատվիրված է: Այս մասին այսօր` հունիսի 16-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը:

«ԱԱԾ ստուգումները դեռ շարունակվում են, ես էլ այսօր հայտարարեցի դատարանում, որ կարող էին առաջ ստուգում անել, հետո նոր բերման ենթարկել: Հիմա ես իրենց մեղադրանքները չեմ ընդունում, քանի որ այնպիիսի մեղադրանքներ են հնչեցնում, որոնցից ես տեղյակ չեմ որպես հիմնադրամի տնօրեն, ոչ էլ կարող էի տեղյակ լինել: Քանի որ ես համարում եմ, որ ինձ անօրինական են  ձերբակալել եւ անօրինական են տարել հանրությանը ներկայացնելով լրատվամիջոցներով, նման բան չի լինում: Եվ դրանից հետո, երբ ես իմացա ինձ ինչի համար են մեղադրում ես հացադուլ եւ ջրադուլ եմ հայտարարել արդեն 4-րդ օրն է»,-ասաց նա:

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրի դատարանում քննվում է Աշոտ Ղազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորումն ընտրելու միջնորդությունը: Նիստը դռնփակ է անցկացվում: Հիմնադրամի տնօրենը հույս հայտնեց, որ դատարանն օրինական վճիռ կկայացնի, չի ենթարկվի որոշ ուժերի կողմից ճնշումների:

Աշոտ Ղազարյանը պնդեց, որ իր անունը ոչ մեկը չի տվել, սակայն մեղադրանք կա, որ ինքը խոշոր գումարների լվացում է կատարել, ինչը հիմնադրամի տնօրենն անհեթեթություն որակեց:

«Ստացվում է, որ մի տեղ ինչ-որ բան լինի, Ղազարյանը Աշոտը մեղավոր է, սա պատվիրված բան է: Չգիտեմ՝ ում կողմից է պատվիրված, համենայնդեպս՝ ինչ տեղի ունեցավ իմ հանդեպ, այդ բերմադրությունը հատուկ արված էր, որ հանրությանը ցույց տային, որ քաղաքապետարանից մարդ է ձերբակալվում»,- ասաց նա:

Նշենք, որ Աշոտ Ղազարյանի ձերբակալման 72 ժամը լրացել է, նա այժմ ազատության մեջ է: Նա, իր խոսքով՝ անօրինական ձերբակալության դեմ հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել:

Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ԱԱԾ աշխատակիցները հատուկ գործողություններ են իրականացրել Երևանի քաղաքապետարանի շենքում տեղակայված հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն է: ԱԱԾ աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի շենքից դուրս են բերել փաստաթղթերով լի մի քանի սև տոպրակ, որոնք տեղափոխել են բեռնատար մեքենայով:

Դրանից հետո հայտնի դարձավ, որ ձերբակալվել են «Երեւան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանն ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Խաչատուր Կիրակոսյանը:

Ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ «հունիսի 13-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձեւակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ