News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մանկության տարիներին վերապրած սթրեսը արագացնում է ուղեղի զարգացումը: Այս եզզրահանգմանն են եկել նիդերլանդցի գիտնականները, հաղորդում է rosbalt.ru-ն՝ վկայակոչելով Scientific Reports-ում հրապարակված հոդվածին:

Գիտնականների անցկացված փորձին 37 երեխա է մասնակցել` 15 տղա եւ 22 աղջիկ: Մասնակիցներից յուրաքանչյուրի ծնողները գիտնականներին տեղեկատվություն են տրամադրել մինչեւ հինգ տարեկանը եւ հինգից մինչեւ 14 տարեկանը երեխայի կյանքում տեղի ունեցած սթրեսային իրադարձությունների մասին:

Արդյունքում պարզվել է, որ վաղ մանկության տարիքում սթրեսը զգալիորեն ազդում է դեռահաս տարիքում ուղեղի զարգացմանը: Պարզվել է, որ մինչեւ 5 տարեկանը սթրես վերապրած դեռահասների ուղեղի գորշ նյութը ավելի քիչ է, քան նրանց հասակակիցներինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ