News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի Նանգարհար նահանգում «Թալիբան» արմատական շարժման զինյալների ու աֆղանյան անվտանգության ուժերի հանդիպման ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 36-ի։ Այս մասին ՏԱՍՍ-ը հայտնում է , վկայակոչելով Pajhwok գործակալությունը ու առողջապահության վարչության ներկայացուցչին։

Ըստ նրա տեղեկությունների՝ պայթյունի հետեւանքով կա նաեւ 65 տուժած։

Մինչ այդ Reuters գործակալությունը հայտնել էր 26 զոհերի մասին։ Միջադեպը տեղի էր ունեցել Ռոդատ շրջանում։ Tolo News հեռուստաալիքի տվյալներով՝ հավաքվածները տոնում էին ռամադան ամսվա ավարտը։ Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ զոհերի շարքերում կային թե շարժման զինյալներ, թե խաղաղ բնակիչներ։

Գործակալությունը փոխանցում է, որ պայթյունի համար պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ