News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայության կողմից ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին բերման ենթարկելու  գործողությունն ապօրինի է եւ մենք դա բողոքարկել ենք դատարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը:

«Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել Էջմիածնի ԵԿՄ գրասենյակից եւ ձերբակալման հիմքեր են նշվել այն, որ անձը բռնվել է հանցագործություն կատարելիս եւ նրա ձերբակալման նպատակն է նրա փախուստ կանխելը: ԵԿՄ-ում այդ պահին կատարվել է խուզարկություն եւ այդ խուզարկությամբ օրենքով արգելված առարկա չի հայտնաբերվել եւ առգրավվել: Մանվել  Գրիգորյանը չի բռնվել հանցագործություն կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո, իսկ ԱԺ պատգամավորին կալանավորելու միակ չափանիշը դա է: Մենք ձերբակալելու որոշումը բողոքարկել ենք դատարանում եւ մեր բողոքը շուտով կքննվի»,-ասաց փաստաբանը նշելով, որ հարուցված քրեական գործի դեպքում էլ ձերբակալությունը անօրինական է, քանի որ նա նախապես պետք է ծանուցվեր:

Փաստաբանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է նրա ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։

Տպել
Ամենաշատ