News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Մոդել եւ հեռուստահաղորդավար Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ կարող է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններին: Այս մասին նա հայտնել է CNN-ին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԲԿ»-ն:

Քարդաշյանը նշել է, որ ռեալիթի շոուի աստղի իր կարգավիճակի հետ կապված իրավապաշտպան գործունեության շնորհիվ իրեն հաջողվել է հասնել ցմահ ազատազրկման դատապարտված ֆոտոմոդել Մերի Ջոնսոնի ազատարձակմանը: Քարդաշյանը շեշտել է, որ սա խոսում է իր հարթակը այլ մարդկանց մի շարք  խնդիրների լուծման համար օգտագործելու մասին: Հաղորդավարի հարցին՝ արդյոք այս դեպքում նա չի ցանկանա առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, Քիմ Քարդաշյանը պատասխանել է՝ «երբեք մի ասա երբեք»:

Նա հավելել է, որ ցանկանում է օգնել բանտերում գտնվող այլ կանանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ