News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Oրերս Ջերմուկ համայնքի բնակիչներից մեկը նկարահանել եւ հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեւում էր, թե ինչպես է պղտորվել Արփա գետի ջուրը: Ըստ համայնքի բնակիչների՝ գետը պղտորվել էր Ամուլսարի ոսկու հանքի շինաշխատանքների վայրից եկած կավաջրի պատճառով, հաղորդում է Econews.am-ը: 

Արփա գետի ջրում առկա պղտորիչների հետեւանքով վնաս է կրել տարածքում գործող ձկնաբուծարաններից մեկը:  «Lydian Armenia» ընկերությունն արձագանքել էր հրապարակված տեսանյութին՝ պնդելով, որ տեսանյութերը պարունակում են ուղղորդված ապատեղեկատվություն Ամուլսարի ծրագրի վերաբերյալ:

Ջերմուկ համայնքի Շիրակ Բունիաթյան անունով բնակիչը կրկին անգամ անդրադարձել է խնդրին՝ այս անգամ զրուցելով վնաս կրած ձկնաբուծարանի գլխավոր ձկնաբույծի հետ: 

«Մանրաձուկն ավելի զգայուն է ջրի մեխանիկական աղտոտման փոփոխությունների նկատմամբ: Մանրաձուկը սատկել է, քանի որ եկել է ցեխաջուր «Lydian Armenia»-ի շինարարության արդյունքում: Տվյալ տարածքում խոտածածկի մաքրման եւ այլ աշխատանքներ են կատարվել, ամբողջ անձրեւաջրերը ողողել եւ բերել են այդ ցեխաջուրը լցրել գետը: Տեսանյութում երեւում էր, որ տվյալ հատվածում, որտեղ առուն խառնվում է Արփա գետին, վերեւի հատվածում ջուրը զուլալ է, իսկ դրանից ներքեւ արդեն ցեխ է: Մենք սնուցվում ենք Արփա գետից, նույն ցեխաջուրը եկել է մեր տնտեսություն, լցվել է մանրաձկան ավազանների մեջ»,- մանրամասնում է նա:

Վերջինս նշում է, որ բարեբախտաբար աչալուրջ են եղել եւ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում արթուն են եղել ու նկատել են, հասցրել են կանխել անկումները, սակայն ոչ ամբողջությամբ: 

«Մենք իրենց ներկայացուցիչներին էլ դրա մասին ասել ենք: Իրենք հիմա հերքում են այդ տեղեկությունը, բայց եղել է այն, ինչ եղել է: Նրանք առավոտյան եկել են նստվածքը տեսել են ավազանների: Փորձել են լուծումներ գտնել, առաջարկել են, բայց միեւնույն է մենք չենք հավատում, որովհետեւ իրենք անտեսել են այն հանգամանքը, որ իրենց գործունեությունից հետո այդ ամենն ուղղվելու է դեպի Արփա գետ: Իսկ այս գետը ժողովրդի ամեն ինչն է, մինչեւ Արենի օգտվում են ժողովուրդն այդ գետից: Քանի դեռ հանքը չի աշխատում ցեխաջուր է գալիս, իսկ հետագայում ի՞նչ կգա... »,- ասում է ձկնաբույծը:

Վերջինս նաեւ նշում է, որ իրենք անհանգստացած են տեղի ունեցածով: Ձկնաբույծը նշում է, որ ընկերությունը փորձել է լուծումներ առաջարկել, սակայն իրենց առաջարկածը ժամանակավոր լուծումներ են եւ կարող են վերաբերվել միայն տվյալ ձկնաբուծարանին: 

Արդեն EcoNews.am-ի հետ զրույցում ձկնաբուծարանի գլխավոր ձկնաբույծ Արամ Հակոբյանն ասում է. «Մենք ավելի շատ անհանգստացած ենք ոչ թե նրա համար, որ վնասներ ենք ունեցել, այլ նրա, որ իրենք անտեսել են այն փաստը, որ ինչ վերեւում կատարվեց մի օր գալու է, լցվի Արփա գետը: Մեզ ավելի շատ մեր բնակավայրն է հետաքրքրում, ոչ թե բիզնեսը: Ինչ-որ խողովակ են բերել, որպեսզի տեղադրեն մեր տարածքից վերեւ, այդ ջրերը գան, շրջանցեն, բայց ես իրենց էլ եմ ասել, որ դա հարցի լուծում չէ: Իրենք անընդհատ ուզում են մեզ համոզեն, որ Լիդիանը միայն օգուտ է տալիս: Հիմա օրը մի մասնագետ գալիս է, իբր գիտելիքներ ունեն, ուզում են մոլորեցնեն, բայց մեր դիրքորոշումը կոշտ է. մենք ասել ենք, որ դուք չեք կարող այս հարցը լուծել: Այս պահին մոնտաժում են այդ խողովակը, բայց տեղանքն այնպիսին է, որ գետի վարարումների հետեւանքով կարող է վնասվել, կարող է քար թափվել այդ խողովակի մեջ, կամ կավաջուրը նորից նստվածք տա, փակվի խողովակը եւ այլ հանգամանքներ»:

Արամ Հակոբյանը նշում է, որ այս տնտեսությունն արդեն 20 տարի է հիմնել են ու իրենք էլ աշխատացնում են: «Ամեն տեսակի անձրեւ էլ ենք տեսել, սելավ էլ, բայց նման բան երբեք չի եղել: Հիմա իրենք համոզում են, որ վտանգավոր բան չկա»,- ասաց նա:

Նշենք, որ խոսքը գնում է «Արեւաձուկ» ՍՊԸ մասին, որի գործունեության ընթացքում տարիներ շարունակ մանրաձուկ է բաց թողնվել Սեւանա լիճ: «Սեւանի իշխանի ենթատեսակ ամառային բախտակը, որը վերացած է եղել Սեւանա լճում, մեզ մոտ պահպանվել է, մի քանի հարստացվել է: Այժմ եւ՛ մայրական կազմն ունենք, եւ՛ մանրաձուկն ունենք: Ամբողջ Հայաստանում, որտեղ վերականգնման ծրագիր իրականացնող խոշոր ձկնաբուծարաններ կան մեզանից են վերցրել: Այսօր, մենք անգամ Սեւանի սիգն ենք կարողացել ընտելացնել ու բազմացնել, ստացել ենք մանրաձուկ եւ հաջող աճում է ձուկը»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

Լուսանկարում 2014թ.-ին նախարար Արամայիս Գրիգորյանը Սեւանա լիճ է բաց թողում վերոնշյալ մանրաձուկը: 2014թ.-ին Սեւանա լիճ բաց է թողնվել 367.000 մանրաձուկ՝ 167.000 գեղարքունի եւ 200.000 ամառային իշխան: Մանրաձուկն ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին, «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրով 2014 թվականի հունիսին «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի եւ «Արեւաձուկ» ՍՊԸ-ի ու «Անգեղակոթի ձկնաբուծական կոմբինատ» ԲԲԸ-ի միջեւ կնքված պայմանագրերով ամրագրված չափաքանակներով:

Հիշեցնենք, որ «Lydian International» ընկերությունը կապվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անվան հետ: Այդ առնչությամբ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հարցեր էր ուղղել Արմեն Սարգսյանին եւ մինչ օրս պատասխաններ չեր ստացել: ԲՀՃ-ն, մասնավորապես, հարցրել էր.

«Ի՞նչ շարժառիթներով եք 2013թ. դարձել Լիդիան Ինթերնեշընըլի տնօրենների խորհրդի անդամ:

Ովքե՞ր (ո՞ր բաժնետերերն) են առաջադրել ձեր թեկնածությունը:

Ի՞նչ պատճառներով եք դուրս եկել տնօրենների խորհրդից: Այս հարցի կապակցությամբ խնդրում ենք հրապարակել ձեր պատասխանը հիմնավորող փաստաթուղթ, օրինակ՝ հեռանալու մասին ձեր զեկուցագիրը Լիդիան Ինթերնեշընըլին։

Խնդրում ենք մանրամասնել, թե արդյոք Ձեր դուրս գալը կապ ունի՞ Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործման վտանգների հետ։

Ի՞նչ առնչություններ եք ունեցել կամ ունեք Knighsbridge Groupընկերությունների խմբի հետ, որն ի թիվս այլ գործունեության, նաեւ ներգրավված է նավթի ու գազի արդյունահանման ծրագրերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ