News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին շնորհակալական նամակ է հղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին NEWS.am -ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից::

Նամակում ասված է.

«Հարգարժա՛ն Նիկոլ Վովայի,

Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հունիսի 16-ից 17-ը Արցախ այցելելու իմ հրավերն ընդունելու համար:

Քննարկումները, որոնք տեղի են ունեցել Ձեզ եւ Ձեր գլխավորած կառավարական պատվիրակության հետ, շատ կարեւոր էին եւ բովանդակալից:

Ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր հանդիպման ընթացքում Ձեր արտահայտած դիրքորոշման համար, որ Դուք ողջունում ու կարեւորում եք իրական եւ բովանդակային փոփոխություններ իրականացնելու Արցախի Նախագահի պատրաստակամությունը եւ այդ հարցում անվերապահ աջակցում եք Արցախի գործընկերներին ու երկրի ղեկավարին, եւ որ ՀՀ կառավարությունը անվերապահորեն աջակցում է մեր բռնած քաղաքական կուրսին:

Կուզենայի ընդգծել, որ Արցախի իշխանությունները եւ անձամբ ես անվերապահորեն սատարում ենք Մայր Հայաստանում ժողովրդավարության ու օրինականության ամրապնդմանը, ինչպես նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնմանն ուղղված Ձեր սկզբունքային քաղաքականությանը:

Համոզված եմ, որ այսուհետ եւս էլ ավելի կընդլայնվի հայկական երկու հանրապետությունների սերտ փոխգործակցությունը՝ ի փառս մեր հայրենիքի եւ ժողովրդի:

Մեկ անգամ եւս ընդունեք իմ երախտագիտությունը եւ ջերմ բարեմաղթանքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արայիկ Հարությունյանը նոր նախարարի նշանակման մասին հրամանագիր է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 16-ին…
Ստիպված եմ արձագանքել. Ակցիայի վայր եմ ներկայացել Արցախի նախագահի առաջարկությամբ. Պետնախարար
Միայն Արցախի շահերը սեփական ցանկություններին ստորադասող մարդը կարող է...
Արցախի ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխության նախագիծը. խորհրդարանը երկրի նախագահ կկարողանա ընտրել
Մարտի 15-ին գումարվել է Արցախի Ազգային ժողովի հերթական  նիստը...
Վարդան Թադեւոսյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար
Սամվել Արծրունու Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից...
Արցախի առողջապահության նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել
Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2022 թվականի դեկտեմբերի 21-ին...
Արցախի ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Սահմանադրության փոփոխության նախագիծը
Հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը...
Ամենաշատ