News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, որը մայիսին կոտրել էր ձեռքը, համաշխարհային համերգային շրջագայությունը կվերսկսի սեպտեմբերին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով երգչի ներկայացուցիչներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտիստն առողջական վիճակի կապակցությամբ հետաձգել է իր համաշխարհային համերգային շրջագայության վերսկսման օրը մինչեւ հունիսի 30-ը, սակայն բժիշկները երգչին խորհուրդ էին տվել փոքր-ինչ սպասել մինչ համերգային գործունեությունը վերսկսելը: «Դժբախտ պատահարից հետո Շառլ Ազնավուրը սկսում է ապաքինվել, սակայն բժիշկները հայտնել են, որ վերականգնման գործընթացը երկար կտեւի, քան սպասվում էր, եւ կձգվի մինչեւ օգոստոսի վերջ»,- հայտարարել են շանսոնյեի ներկայացուցիչները:

Մեծ Բրիտանիայում (Լոնդոն, հունիսի 30), Իսպանիայում (Մարբելյա, հուլիսի 14), Գերմանիան (Րեգենսբուրգ եւ Քյոլն, հուլիսի 21 եւ օգոստոսի 4) եւ Խորվաթիա (Պուլա, օգոստոսի 16) չեղյալ են հայտարարվել: «Երգիչը կկարողանա շարունակել իր համաշխարհային շրջագայությունը սեպտեմբերին»,- հայտնել է երաժշտի ներկայացուցիչները:

Ակնկալվում է, որ Ազնավուրը կվերսկսի իր համերգային ծրագիրը Սիդնեյից, ապա համերգներ տա Տոկիոյում, Օսակայում, Կիեւում եւ Բրյուսելում: Տարվա վերջում նախատեսված են համերգներ Ֆրանսիայում:

Շարլ Ազնավուրը հետաձգել է համաշխարհային համերգային շրջագայության վերսկսման ամսաթիվը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ