News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Փոքր կառավարության հայեցակարգի համաձայն, որին մտադիր է հետեւել Վրաստանի վարչապետի թեկնածու Մամուկա Բախտաձեն, նախարարների թիվը կկրճատվի մինչեւ 11-ը, իսկ փոփոխությունները կվերաբերեն 5 գերատեսչություններին, գրում է «Sputnik-Վրաստան»-ը:Հիշեցնենք, որ անցյալ հինգշաբթի՝ Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականից մեկ օր անց, «Վրացական երազանք»-ը Բախտաձեին վարչապետի իր թեկնածու հայտարարեց: Այժմ Վրաստանի կառավարությունում 13 նախարարները եւ մեկ պետնախարար ժամանակավոր պաշտոնակատարներ են:

«Առաջիկա օրերին Վրաստանի խորհրդարանը պետք է վստահություն հայտնի նոր կառավարությանը եւ նրա ծրագրին: Ծրագրի հիմնական սկզբունքը փոքր կառավարության հայեցակարգն է, որը ճկուն եւ արդյունավետ կառավարական կառույցներ է ենթադրում...Նախատեսված կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում գործող կառավարության կազմի մեջ մտնող 14 նախարարությունների թիվը կկրճատվի մինչեւ 11»,- խորհրդարանական մեծամասնության անդամների հետ հանդիպումից հետո ասել է Բախտաձեն:

Վերջին անգամ նախարարությունների թիվը Վրաստանում կրճատվել է 2017 թվականի դեկտեմբերին, երբ կառավարության կազմ էր մտել 13 նախարար եւ մեկ պետնախարար՝ 16 նախարարությունների եւ երկու պետնախարարների փոխարեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի կառավարությունը երկու փոխվարչապետ կունենա
Հիմա Վրաստանի կառավարությունում 13 նախարարի փոխարեն կա միայն 10 նախարար եւ մեկ պետնախարար…
Վրաստանի վարչապետը հայտարարել է նոր կառավարության կազմում նախարարությունների թվաքանակի կրճատման մասին
Բախտաձեի խոսքով՝ մշակույթի եւ սպորտի նախարարությունը կմիանա Վրաստանի կրթության եւ գիտության նախարարությանը...
Ի՞նչ է հայտնի Վրաստանի ապագա վարչապետ Մամուկա Բախտաձեի մասին
«Եթե այս երկրի իրական տիրակալ Բիձինա Իվանիշվիլին նրան նշանակի որեւէ անձնական պատճառով, դա սխալ կլինի...
Վրաստանի նախագահը երկրի վարչապետի պաշտոնում տեսնում է Բիձինա Իվանիշվիլիին
Բիձինա Իվանիշվիլին՝ որպես իշխող կուսակցության առաջնորդ, պետք է դառնա վարչապետ...
Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը կքննարկի նոր վարչապետի թեկնածության հարցը
Մինչեւ հիմա վարչապետի թեկնածության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանություն չի եղել...
Վրաստանում ձերբակալվել է Մառնեուլիի քաղաքապետը
​Աբազովի ձերբակալությունը ենթադրաբար կապված է Մառնեուլիում քաղաքացի Է.Ա.-ի նկատմամբ խմբակային անմարդկային եւ նվաստացուցիչ վերաբերմունքի հետ...
Ամենաշատ
Partner news