News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը կքննարկի կարկուտի եւ սելավների հետեւանքով տուժած հողօգտագործողներին աջակցություն տրամադրելու հարցը: Նախարար Ժիրայր Միրզոյանն այսօր՝ հունիսի 18-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որի ընթացքում քննարկվել են վերջին օրերին հանրապետությունում բնական աղետների պատճառած վնասները եւ դրանց բացասական հետեւանքները մեղմացնելու վերաբերյալ հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԱՀ գյուղնախարարության մամուլի ծառայությունը:

Խորհրդակցության ընթացքում նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց եւ ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվել է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք հունիսի 19-ից այցելություններ կիրականացնեն շրջաններ (Մարտունի, Քաշաթաղ)՝ աղետից տուժած գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն ու վնասվածության աստիճանը ճշտելու նպատակով: Իրականացվելիք աշխատանքներում կներգրավվեն նաև շրջվարչակազմերի գյուղբաժնի ներկայացուցիչներն ու համայնքները սպասարկող գյուղատնտեսները: Ուսումնասիրություններից հետո կքննարկվեն տուժած հողօգտագործողներին աջակցության տրամադրման մեխանիզմներն ու ձեւաչափերը:

Նախարարը անդրադարձել է նաև կառավարության կողմից վերջերս ընդունված՝ Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման և անասնաբուծությանը ներկայացվող պարտադիր պահանջների վերաբերյալ երկու ռազմավարական նշանակության ծրագրերի դրույթները՝ հողօգտագործողներին ու ֆերմերներին առավել հասանելի եղանակներով հրամցնելու խնդրին, որը նախատեսվում է լուծել տեղերում հանդիպումների, անմիջական շփումների ու սեմինար-խորհրդակցությունների կազմակերման միջոցով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ