News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության երկու կողմերն էլ պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ եւ պայմանավորվեն: Այս մասին հունիսի 18-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեվիդ Մաքալիսթերը:

Եվրոպական խորհրդարանի պատվիրակության ղեկավարը, ով այցով գտնվում է Հայաստանում, նշել է, որ անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը եւ դադարեցնել ռազմատենչ հռետորությունը: «Մենք պետք է գտնենք ղարաբաղյան հակամարտության լուծումը: Ես սա ասել եմ, եւ կրկին կրկնում եմ. հակամարտությունը ռազմական լուծում չունի: Ստատուս քվոն անընդունելի է երկու կողմերից տուժող  բնակչության համար», - ասել է Մաքալիսթերը:

Պատասխանելով շփման գծում ադրբեջանական զորքերի մոբիլիզացման եւ հակամարտության սրման վտանգի մասին վերջին հաղորդումների վերաբերյալ հարցին՝ ԵՄ պատվիրակության անդամ Սաջադ Քարիմը նշել է, որ նման տեղեկությունները մտահոգիչ են: «Եվրամիությունը կոչ է անում կողմերին վերջնական համաձայնության գալ եւ, մասնավորապես, խուսափել այն ամենից, ինչը կարող է վնասել պոտենցիալ նոր հնարավորություններին՝ հաշվի առնելով փոփոխվող հանգամանքները»,- հավելել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ