News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Պետդեպարտամենտը օտար կազմակերպությունների միջոցով`ինչպես ամերիկյան, այնպես էլ արտասահմանյան, կհետեւի օտարերկրյա պետությունների ռազմաարդյունաբերական համալիրների առեւտրային ակտիվությանը: Տտեղեկությունները առաջարկվում են ստուգել արաբերեն, չինարեն, ռուսերեն, պարսկերեն եւ ուրդու աղբյուրներում: Միեւնույն ժամանակ, Պետդեպարտամենտին հետաքրքրում են ոչ միայն պատրաստվող գործարքները եւ զենքի մատակարարումները, այլեւ ընթացիկ եւ նախկին պայմանագրերը, հաղորդում է BBC-ն:

Պետդեպարտամենտի ծրագրերի մասին հայտնի է դարձել կառավարական դրամաշնորհների պետական պորտալի տեղեկատվությունից: Այստեղ հրապարակվել է սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի առեւտրի ոլորտում գործարքների մոնիթորինգի եւ վերլուծության նախագծի մրցույթի մասին հայտարարություն:

Գործարքը կես միլիոն է գնահատվում: Դրան կարող են մասնակցել հասարակական, առեւտրային եւ կրթական կազմակերպությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ