News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայում ԲԱԱ-ի խաղացող Էնես Քանթերի հայրը մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման անդամակցության» համար, հաղորդում է Anadolu-ն:

Գործակալության տվյալներով, դատախազները մտադիր են Մեհմեթ Քանթերի համար 5-10 տարի ժամկետով ազատազրկում պահանջել:

Բասկետբոլիստ Էնես Քանթերը խաղում է Նյու Յորք Նիքսում, նա թուրք քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի հետեւորդն է: Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Պրոֆեսոր Մեհմեթ Քանթերին մեղադրում են այն մարդկանց հետ շփումների համար, որոնք իբրեւ թե կապված են Գյուլենի հետ: Անցյալ տարվա ամռանը նրան ազատել են աշխատանքից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ