News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Չեմ ցանկանում խախտել որևէ մեկի անմեղության կանխավարկածը, բայց այս դեպքում խոսքը անմեղության կանխավարկածը խախտելու մասին չէ, մենք գործ ունենք սովորական դիակապտության հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, ԱԺ արտահերթ նիստում ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով, Արցախի բարձրագույն պարգեւ ստացած անձը, շարքային գող է, որ կարող է գողանալ զինվորի հացը. «ՀՀԿ-ի պատգամավորների կողմից ցուցադրական դահլիճը լքելու նշանակում է, հատկապես կանաց դեպքում, որոնք մայր են, պիտի որ ցավ զգային, որ զինվորի հացը գողանում է իրենց խմբակցության անդամը, խոսում է այն մասին, որ այս կանայք կրում են նման դիակապտության քաղաքական պատասխանատվությունը»,-ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց, որ սա երկար տարիներ շարունակվել է, երբ մեկ անձ կարող էր իր ֆեոդալական կարգերը հաստատել մի ռեգիոնում, այն սարքելով իրեն պատանդ, իսկ բնակիչներին՝ իր ճորտը: «Ես կարող եմ տարակուսել, որ իրավապահ համակարգը չի իմացել, որ առաջնագծի համար նախատեսված շտապօգնության մեքենան կարող է հայտնվել Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Մանվել Գրիգորյանը պատասխան պետք է տա ապրիլյան պատերազմում զոհված զինվորների ծնողների առջեւ, դա միանշանակ է, որովհետեւ այն զինվորները, որոնք փամփուշտ չունեին, դրա մեղավորը նաեւ այստեղ օրեր առաջ նստած Արցախի այսպես կոչված հերոսն է: Մենք հասնակում ենք, որ Մանվել Գրիգորյանը մենակ չէ, մեր երկրում բազմաթիվ մանվել գրիգորյաններ կան, նրանցից յուրաքանչյուրը պետք է պատասխան տա»:

Նաիրա Զոհրաբյանը հայտեց, որ րեկ խոսել է Ախուրյանի դպրոցներից մեկի անձնակազմի հետ. «Այդ դպրոցի ուղարկած արկղը դուք տեսաք Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Այդ մարդիկ ասում էին, որ զինվորների համար սնունդն ապառիկով վերցրել են խանութներից: Երրորդ դասարանի երեխան հպարտ ու հուզված էր, որ իր քաղցրավենիքը հասել է զինվորին, բայց մենք տեսանք, որ երեխաների այդ հոգու նվերը հասել էր Մանվել Գրիգորյանի գազաններին:

Մենք սամասուդի կոչ չենք անում, բայց հիմա նալն էլ, մուրճն էլ մեխն էլ օրենքի ձեռքում է եւ ակնկալում ենք, որ Մանվել Գրիգորյանը եւ բոլոր մանվել գրիգորյանները իրենց պատիժը կստանան:

Սպա Մանվել Գրիգորյանը մի տարբերակ ունի իր բարի համբավը վերականգնելու համար, եթե այդքան քաջություն ունենա: Կարծում եմ՝ հասկացաք՝ ինչ նկատի ունեցա»,-իր խոսքն ամփոփեց պատգամավորը:

Նշենք, որ ԱԺ-ում այս պահին քննարկվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետախպնդում իրականացնելու եւ նրան կալանավորելու համար ԱԺ համաձայնությունն ստանալու համար գլխավոր դատախազի միջնորդությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին՝ Ազգային անվտանգության ծառայության խուզարկություններից հետո ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք պահելու համար: Ազգային անվտանգության ծառայության երեկ տարածած տեսանյութի համաձայն, Հանրապետական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի տանն ու նրան պատկանող տարածքներում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ռազմամթերք ու թանկարժեք մեքենաների հավաքածուներ, ինչպես նաեւ երկու տարի առաջ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, բանակին որպես օգնություն ուղարկված շտապօգնության մեքենա, սնունդ, հագուստ ու այլ իրեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ