News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է կառավարության դիրքորոշումը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում:

«Սինոփսիս» ընկերության աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տեղյակ է, թե այդ համակարգն ինչպիսի քննարկումներ ու վեճեր է հարուցում: «Ցանկանում եմ պարզաբանել կառավարության դիրքորոշումը, որ հստակ լինի, թե մենք ինչ ենք ասում: Մենք ժառանգել ենք կոնկրետ իրավիճակ, երբ օրենքը հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում: Այսինքն՝ խոսքը շատ սեղմ ժամկետների մասին էր ինչ-որ բան ձեռնարկելու համար: Մեր որոշումն արտացոլում է ոչ թե մեր գլոբալ մոտեցումը, այլ նպատակը ժամանակ ստանալն է, որպեսզի հարցը բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկենք առանց ցեյտնոտի հանգիստ պայմաններում»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ կառավարությունում կան նաեւ շատ հարգարժան նախարարներ, որոնք համարում են, որ օրենքը սահմանադրականության հետ խնդիրներ ունի:

Ըստ Նիկոլ Փաշինյանի` երկրորդ տարբերակը օրենքի ուժի մեջ մտնելը հետաձգելն է: Այս տարբերակը անարդար կլիներ նրանց համար, ովքեր արդեն համակարգում են: Օրենքի չեղարկումը  բացասաբար կանդրադառնա ներդրումների վրա, սակայն եթե քննարկումների արդյունքում նման որոշում կայացվի, դա կարելի է անել երկու ամիս անց: «Իսկ եթե հիմա դա անենք, ապա հետո գործընթացը կանգնեցնել հնարավոր չի լինի: Մենք ժամանակ կշահենք՝  բոլոր նրբությունները հասկանալու համար: Այս դեպքում բոլորը կստանան վճարված գումարները, այդ թվում՝ նաեւ տոկոսները»,- նշեց Փաշինյանը:

«Երրորդ տարբերակն է թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա: Ես գիտեմ, որ սա շատերի համար ցավոտ որոշում է: Ես ցավում եմ, որ մենք նման որոշում ենք կայացրել: Սակայն մենք կարող ենք քննարկել եւ փոխհամաձայնեցված կամ դրան մոտ որոշում  կայացնել»,- հավելեց Փաշինյանը:

Կառավարությունը բուռն քննարկումներով ընդունեց կենսաթոշակայինի որոշումը. վեճ նախարարների հետ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ