News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հուլիս 23
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Այդ մասին NEWS.am–ին հատնեցին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վարչապետը կարևորել է հայ-ճապոնական հարաբերությունների ակտիվացումն ու հետագա զարգացումը և հավելել, որ առկա է փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու մեծ ներուժ: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին ճապոնական արտադրության 200 նոր ավտոմեքենա նվիրաբերելու համար և հույս հատնել, որ երկու երկրների գործադիր մարմինների սերտ համագործակցությունը կնպաստի ճապոնական կապիտալի ներգրավմանը հայաստանյան շուկա:  

Դեսպանը վստահեցրել է, որ կներդնի հնարավոր բոլոր ջանքերը հայ-ճապոնական համագործակցության ամրապնդման ուղղությամբ, այդ թվում՝ տնտեսության ոլորտում ներդրումային նոր ծրագրերի իրականացման նպատակով:

Զրուցակիցները հեռանկարային են համարել համագործակցության խորացումը արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Այդ համատեքստում, կողմերը կարևորել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ճապոնական կողմին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հավասակշիռ դիրքորոշում ցուցաբերելու համար և հավելել, որ այն նպաստում է տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news