News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը խոչընդոտ է տարածաշրջանի կայունության եւ բարեկեցության ամրապնդման համար»: Այս մասին ասվում է Եվրամիության կայքում հրապարակված ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ նյութում:

Նշվում է, որ ԵՄ-ն հաստատակամորեն համոզված է, որ հակամարտությունը շտապ քաղաքական կարգավորում է պահանջում՝ միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան:

«2003-ից ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչը աշխատում է, որպեսզի նպաստի ԵՄ-ի եւ տարածաշրջանի երկրների միջեւ երկխոսությանը եւ տարածաշրջանի երկրների նկատմամբ ԵՄ-ի բազմակողմ քաղաքականության մշակմանը:

ԵՄ-ն, այդ թվում Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով իր հատուկ ներկայացուցչի միջոցով, աջակցում եւ լրացնում է հակամարտության լուծմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ֆրանսիա, Ռուսաստան եւ ԱՄՆ) ջանքերը: ԵՄ-ն նաեւ նպաստում է հակամարտության երկու կողմերի միջեւ խաղաղության ամրապնդմանն ուղղված գործունեությանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ