News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԿՀՎ-ի նախկին համակարգչային ինժեները մեղադրվում է WikiLeaks-ին աննախադեպ ծավալով գերգաղտնի տեղեկություններ փոխանցելու կազմակերպման մեջ:

Ըստ USA.one-ի՝ մեղադրանք ներկայացնելու պահին 29-ամյա Ջոշուա Շուլտն արդեն Մանհեթենի դաշնային բանտում էր՝ մանկական պոռնոգրաֆիա պահելու եւ տարածելու գործով: Հիմա նա ստիպված կլինի պատասխան տալ եւս մեկ հանցագործության համար, հաղորդում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:

Մանհեթենի դատախազ Ջեֆրի Բերմանի խոսքով՝ 2017 թվականի մարտին Շուլտը կողմնակի կազմակերպությանը 8 հազար գաղտնի նյութ է փոխանցել: Դրա համար նա կոտրել է ԿՀՎ-ի համակարգչային համակարգը, պատճենել տվյալները, ջնջել իր գործողությունների ձայնագրությունները եւ ուրիշների համար փակել տեղեկատվության հասանելիությունը:

ՀԴԲ-ում հարցաքննության ժամանակ հաքերն ամեն ինչ հերքել է, սակայն իրականությունը հնարավոր է եղել պարզել Շուլտի նյույորքյան բնակարանի խուզարկության արդյունքում: Այդ ժամանակ էլ նրա համակարգչում մանկական պոռնոգրաֆիա է հայտնաբերվել՝ ավելի քան 10 հազար նկար եւ տեսանյութ:

Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց լրտեսության դեմ պայքարի մասին, Ջոշուա Շուլտը դարձել է 4-րդ անձը, որին գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեղադրանք է առաջադրվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ