News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կենդանաբանական այգիներում բնակվող փղերի պաշտպանության համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 2009-ի հունիսի 20-ին։Հենց այդ օրն են ակտիվիստները սահմանել իրենց հիմնական նպատակները, որոնցից գլխավորն է ազատ արձակել անազատության մեջ պահվող բոլոր փղերին։ Այդ ժամանակվանից սկսած՝ այս օրը ամեն տարի նշվում է։

Կենդանաբանական այգիներում բնակվող փղերի պաշտպանության համաշխարհային օրը կենդանիների պաշտպանները կազմակերպում են տարատեսակ լուսավորչական միջոցառումներ, մարդկանց պատմելով փղերի, նրանց սովորական կենսակերպի ու անազատության մեջ նրանց դժվարությունների մասին։ ԱՄՆ-ում այդ ակցիան արդեն մի քանի տարի է կազմակերպվում եւ արդեն առաջին արդյունքներն է տվել։ Մոտ 20 կենդանաբանական այգիներ են փակել կամ էլ մտադիր են փակել փղերով տաղավարները՝ 11 կենդանաբանական այգիներ 14 փղերի տեղափոխել են բնական արգելոցներ, որոնք հատուկ այդ կենդանիների համար են ստեղծվել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ