News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԺ-ն 88 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Քվեարկությունից առաջ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այս օրինագծի հետ կապված իրենք ունեցել են որոշակի մտահոգություններ. «Մեր գործընկերների հետ քննարկելով մտահոգությունները հանվել են, կոմպրոմիսը գտնված է եւ «Ծառուկյան» դաշինքը կողմ է քվեարկում»:

Նշենք, որ օրինագծի քննարկման ժամանակ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այս նախագծով բարեգործության շրջանակները, բարեգործություն իրականացնողների շրջանակը չեն փոխվում, այսինքն եթե բարեգործը չի ցանկանում օգտվել առաջարկվող արտոնություններից, ապա իրավասու մարմինը նրա հետ ոչ մի առնչություն ունենալ չի կարող:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սպառնում էր, թե եթե այս նախագիծը ընդունվի, ապա ինքը կոչ կանի Գագիկ Ծառուկյանին դադարեցնել բարեգործությունը, իսկ դրա շահառուներին կուղղորդի կառավարություն։ Այս հայտարարությանն ի պատասխան՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասել էր. «Որեւէ սպառնալիքից չենք վախենում։ Ես նորից եմ կրկնում՝ բարեգործությունը պետք է մնա բարեգործություն եւ չպետք է աղերսվի քաղաքական դիվիդենտներ շահելու հետ»։

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նաեւ հետեւյալ օրինագծերը.

- Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

- «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին

- «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ