News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) օբյեկտները, որոնք ԱՄՆ-ն արդեն տեղակայել է Ռումինիայում եւ նախատեսում է տեղակայել Լեհաստանում, խաթարում են կայունությունը եվրոպական մայրցամաքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«2016 թվականին Ռումինիայում արդեն տեղակայված եւ Լեհաստանում դեռ նախատեսված ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության համակարգի համալիրները խաթարում են տարածաշրջանային կայունությունը»,- ասել է Շոյգուն՝ ելույթ ունենալով Սեւաստոպոլում ՌԴ պաշտպանության նախարարության խորհրդի արտագնա նիստի ժամանակ:

Շոյգուն նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգների նոր միջուկային ռազմավարությունում Ռուսաստանը հիմնական հակառակորդն է:

«Այս լույսի ներքո Պենտագոնը մարտավարական միջուկային զենքի եւ Եվրոպայում դրա պահեստավորման օբյեկտների արդիականացում է իրականացնում՝ մարզումներին ներգրավելով դաշինքի ոչ միջուկային անդամների օդաչուներին»,- ասել է Շոյգուն:

«Բոլորի համար ակնհայտ է, որ այսօր աշխարհում տիրող իրավիճակը լարված է»,- արձանագրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ