News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ես բնավ չեմ ցանկացել եւ չեմ ակնարկել Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցանքների մեջ «Արցախի ներգրավվածության» մասին, ինչպես այսօր հրապարակել են որոշ լրատվամիջոցներ: Այս  մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցին:

«Ինչպես գիտեք՝ Ազատություն ռադիոկայանի թղթակցի հետ հեռախոսազրույցի ընթացքում ես նշել եմ, որ ապրիլյան պատերազմի օրերին «...բոլոր օգնությունների համար ստեղծված է եղել հանձնախումբ, և այդ օգնությունները համապատասխան ուղղություններով բաշխում է իրականացվել. դա պետք է մենք ճշտենք Արցախի Հանրապետության ղեկավարությունից»՝ ի նկատի ունենալով, որ նաև Արցախի Հանրապետության ղեկավարությունը՝ հանձինս ՊԲ-ի, նախաքննության մարմիններին օգնելու նպատակով կարող է պարզաբանել, հստակեցնել՝ արդյոք Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցագործությունների առարկա հանդիսացող նյութերը՝ 1. ապրիլյան պատերազմի օրերին մեր հայրենակիցների կողմից զինվորին ուղարկված նամակներ և մարդասիրական օգնություն, 2. ՈՒԱԶ մակնիշի մեքենաներ, 3. բանակին պատկանող պահածոներ, 4. զենք-զինամթերք, Հայաստանից հասե՞լ են Արցախ, ապա ապօրինի տեղափոխվել Էջմիածին, թե չեն հասել Արցախ: Արդյո՞ք ԱՀ ՊԲ-ն ստացել է ՈՒԱԶ մակնիշի մեքենաներ: Ցավում եմ, որ իմ խոսքերը այլ կերպ են ընկալվել. ես բնավ չեմ ցանկացել և չեմ ակնարկել Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցանքների մեջ «Արցախի ներգրավվածության» մասին, ինչպես այսօր հրապարակել են որոշ լրատվամիջոցներ: Ընդհակառակը, անկեղծ հարգանք տածելով Արցախի Հանրապետության ղեկավարության նկատմամբ՝ դիմել եմ նրանց, որպեսզի իրենց պարզաբանումներով հստակեցնեն այս օրերին մեր հայրենակիցներից յուրաքանչյուրին անհանգստացնող հարցերի պատասխանները՝ զուտ մարդասիրական օգնություններին վերաբերող, որոնցից են նաև ՈՒԱԶ մակնիշի մեքենաները: Այսօր մենք բոլորս խորը դառնություն և ցավ ենք ապրում այդ երևույթի համար»,- գրել է Սեյրան Օհանյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերել է անօրինական պահվող զենք-զինամթերք, ինչպես նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների՝ զինվորներին ուղարկած օգնությունը, որը չէր հասել զինվորներին: ԱԱԾ-ն բացահայտել է, որ դպրոցահասակների հավաքած օգնությունը՝ սննդից մինչեւ դողորայք եւ ներքնազգեստ, Մանվել Գրիգորյանը յուրացրել է, խտացրած կաթով ու պահածոյացված մսով կերակրել իր արջերին ու վայրի մյուս կենդանիներին: ԱԺ արտահերթ նիստում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը զրկվել է անձեռնմխելիությունից: Ձերբակալության ժամկետը լրանալուց հետո Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ