News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Էկվադորի ԱԳ նոր նախարար Խոսե Վալենսիան հայտարարել է,  որ WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի համար ապաստարանը չի կարող հավերժական լինել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

2012 թվականից Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է գտնվում: Նա դիմել էր Էկվադորի իշխանություններին քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով՝ WikiLeaks-ում իր գործունեության հետ կապված ԱՄՆ-ում Շվեդիայի իշխանություններին արտահանձնելու մտավախության պատճառով:

«Այո, Էկվադորը փնտրում է այս խնդրի լուծումը, որովհետեւ սկզբունքորեն ապաստարանը չի կարող հավերժական լինել, չի կարելի մտածել, որ այն կարող է տարիներ տեւել, ու չի գա որոշակի պահ, երբ այդ իրավիճակը կվերանայվի: Այդ թվում՝ նաեւ այն պատճառով, որ դա հակասում է իր փախստականի իրավունքներին»,- Ecuavisa-ի եթերում հայտարարել է Վալենսիան:

Այս տարվա մարտի վերջին Էկվադորի կառավարությունը Ասանժին զրկել էր արտաքին աշխարհի հետ կապից: Էկվադորի իշխանությունների կարծիքով՝ Ասանժի պահվածքը եւ համացանցում հրապարակած հաղորդագրությունները սպառնալիքի տակ են դնում Մեծ Բրիտանիայի, ԵՄ երկրների եւ աշխարհի այլ պետությունների հետ երկրի լավ հարաբերությունները:

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն մայիսին կարգադրել էր չեղարկել Լոնդոնում երկրի դեսպանատանը անվտանգության ապահովման բոլոր լրացուցիչ միջոցառումները, որտեղ թաքնված է Ասանժը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ