News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ես երբ էլ ուզեմ՝ քաղաքապետ եմ, ես խնդիր չունեմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԵԿՄ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԵԿՄ նախկին անդամ, «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, ըստ որի ինքը մտադիր է Արմավիրի քաղաքապետ դառնալ, եւ բողոքի ակցիաները նրա հետ են կապվում:

«Ես նման ցանկություն չեմ ունեցել ու չունեմ: Արմավիրում ցույցեր են քաղաքապետի դեմ, երիտասարդներ են, հավաքվում են, որոնք երեւի մի 50 հոգի են: Եթե ես ուզենամ, այդ նույն բանը կազմակերպել, վաղը ամբողջ Արմավիրը կհավաքվի, բայց ես նման ցանկություն, մտադրություն չունեմ: Թե չէ ես երբ էլ ուզեմ՝ քաղաքապետ եմ, ես խնդիր չունեմ»,-ընդգծեց Ռուստամ Գասպարյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժամանակ» թերթի փոխանցմամբ, վերջին օրերին Արմավիրում քաղաքապետի հրաժարականի պահանջով ցույցերի հետեւում կանգնած է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, քանի որ նա վաղուց աչք ունի քաղաքապետի պաշտոնի վրա։

«Արմավիրի քաղաքապետի պաշտոնը Ռուստամ Գասպարյանին խոստացել էր նաեւ Սերժ Սարգսյանը։ Ճիշտ է, վերջինս օբյեկտիվ պատճառներով չհասցրեց իր խոստումն իրականություն դարձնել, բայց Գասպարյանը, օգտվելով ստեղծված իրավիճակից, որոշել է իր ցանկությունները իրականություն դարձնել»,-գրել է թերթը:

Տպել
Ամենաշատ