News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Արմավիրի մարզի Արագած, Ամբերդ, Աղավնատուն եւ Լեռնամերձ համայնքներում հունիսի 20-ին տեղացած կարկուտը զգալի վնասներ է հասցրել: Ամբերդ գյուղի բնակիչները NEWS.am-ի հետ զրույցում պատմեցին, թե ինչ վնասներ են կրել:

Գյուղի բնակիչներից Ռուստամ Ղարիբյանն ասաց՝ ամբողջ բերքը կարկտահարվել է, իսկ դա իր ընտանիքի ապրուստի միակ միջոցն էր. «Կարկուտը լոբին ջնջխել տարել է։ Մենակ վարուցանքը մի 60 հազար դրամ է կազմել, սերմն էլ՝ թանկ: Էս մի փոքր տեղի համար էդքան եմ ծախսել, մարդիկ 4 հազար դրամով սերմ են առնում ցանում։ Սա մեր ընտանիքի միակ եկամուտն է, դրսում էլ մարդ չունենք, որ փող ուղարկի: Սպասում էինք՝ բանջարեղենը հավաքեինք գոյատեւեինք, էն էլ վարի գնաց ամբողջը»,- ասաց Ռուստամ Ղարիբյանը։

Նրա համագյուղացիներից Հովակիմ Գրիգորյանն էլ հավելեց, թե բանջարեղենն այնքան է վնասվել, որ մթերման ենթակա չէ: «Գարնանից սերմն առել, գցել, քաղհանել ենք, որ կուկուռուզ լիներ, էն էլ կարկուտը փչացրեց: Ամեն ինչ ավերվել ա, զավոդ էլ բան չեմ կարա հանձնեմ: Հիմա ոչինչ չունենք, վաճառքի ենթակա ոչինչ չկա»,-սրտնեղեց Գրիգորյանը:

Նշենք, որ կարկտահարությունից հետո Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանն այցելել է Արմավիրի համայնքներ՝ ուսումնասիրելու, թե որքան են կարկուտից տուժել գյուղացիական տնտեսությունները: Կարկուտից տուժած համայնքներ են այցելել նաեւ գյուղատնտեսության նախարարությունից՝ վնասի չափը ճշտելու եւ փոխհատուցման տարբերակներ մշակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է
Մարտի 27-ին, ժամը 17.45-ի սահմաններում, «ՈՒԱԶ-469B» մակնիշի մեքենան...
Ամենաշատ