News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի պաշտոնական կայքում ներկայացվել են Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման համար անհրաժեշտ կարգն ու փաստաթղթերը:

Մանրամասները ներկայացնում ենք ստորեւ.

Հանրապետության նախագահի 2018 թվականի հունիսի 11-ի ՆԿ-84-Ա կարգադրության 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ մինչեւ ս/թ հունիսի 29-ը, ժամը 18:00-ն, Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրմանը մասնակցելու նպատակով հավակնորդները Հանրապետության նախագահի աշխատակազմ (Երեւան, Մաշտոցի պող. 47) առձեռն կամ էլեկտրոնային փոստով ([email protected]) կարող են ներկայացնել Սահմանդրության 165-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուներին ներկայացվող պահանջները հավաստող հետեւյալ փաստաթղթերը՝

1) դիմումը (ձեւ N1),

2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը,

3) միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու փաստը հավաստող փաստաթուղթ,

4) հայերենին տիրապետելու վերաբերյալ պահանջի բավարարումը հավաստող փաստաթուղթ,

5) իրավաբանի բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի պատճենը,

6) իր կենսագրական տվյալները պարունակող թերթիկ (ձեւ N2-ի),

7) մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությունը հավաստող փաստաթուղթ,

8) բարձր մասնագիտական որակները հավաստող այլ փաստաթղթեր:

Նշենք, որ ԱԺ-ն քվեարկությամբ մերժել է ՍԴ դատավորի երկու թափուր տեղերի համար առաջադրված թեկնածուներ Էմիլ Բաբայանին եւ Ելիզավետա Դանիելյանին: Էմիլ Բաբայանին առաջարկել էր ՀՀ նախագահը, իսկ Ելիզավետա Դանիելյանին՝ Դատավորների ընդհանուր խորհուրդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել