News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է ստեղծել ռեաբիլիտացիայի հարցով ժամանակավոր հանձնաժողով:

Այս առնչությմբ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Ժառանգություն» կուսակցությունը՝ ողջունելով երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները, որոնք միտված են բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը, հավատարիմ մնալով կուսակցության ծրագրերի կենսակոչմանն ուղղված գործնական աշխատանքներին, նպատակային ուղենիշ համարելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդումը եւ երկրում արդարության հաստատումը, հայտարարում է.

Հայաստանում սկսված հեղափոխական գործընթացների շարունակականությունը ենթադրում է այնպիսի քայլերի իրականացում, որոնք թույլ կտան բարեփոխումների ալիքը տարածել նաեւ հասարակական ինստիտուտների կայացման վրա: Այդպիսի քայլերից է Ռեաբիլիտացիայի ուղղությամբ կոնկրետ գործողությունների ձեռնարկումը, որոնք խթան կհանդիսանան ճշմարիտ գնահատական տալու Հայաստանի Հանրապետության անկախության տարիների պատմությանը եւ լույս սփռելու նրա մութ էջերի վրա:

Ցավոք, Հայաստանի Հանրապետության նորագույն պատմությունը հայտնի է ոչ միայն Արցախի ազատագրական պայքարի ու պետականաշինության որոշակի հաջողություններով, այլեւ այնպիսի լրջագույն բացթողումներով, ինչպիսիք են ազատ կամարտահայտության եւ քաղաքական խոսքի ազատության նկատմամբ թույլ տրված կոպիտ ոտնահարումներն ու բռնությունները: Նախորդ իշխանության բոլոր ժամանակահատվածներում ՀՀ-ում եղել են քաղաքական հալածյալներ, ովքեր հետապնդման են ենթարկվել բացառապես իրենց քաղաքական գործունեության կամ հայացքների համար: Հետապնդումներից անմասն չեն մնացել նաեւ զանգվածային լրատվամիջոցները, որոնք հալածանքների են ենթարկվել անաչառ տեղեկատվություն տարածելու իրենց պրոֆեսիոնալ պարտքը կատարելու համար:

Այդ տեսակետից հիշատակելի է «Ա1+» եւ «Նոյան Տապան» հեռուստատեսային ընկերությունների օրինակը, որոնց եթերազրկումը պայմանավորված էր զուտ քաղաքական դրդապատճառներով: Շատ ցանկալի է, որ նախորդ իշխանությունների կողմից թույլ տրված անարդարությունների, կամայականությունների ծանր բեռից ձերբազատված մուտք գործենք Նոր Հայաստան, որի հիմքերն այսօր հաջողությամբ դրվում են:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է ՀՀ վարչապետի կամ նախագահի աշխատակազմին առընթեր ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կզբաղվի նախորդ իշխանությունների օրոք հանիրավի մեղադրված կամ հեղինակազրկված անձանց եւ կազմակերպությունների իրավունքները վերականգնելու խնդրով: Հանձնաժողովի կազմում առաջարկում ենք ընդգրկել բարձրակարգ իրավապաշտպաններ, փաստաբաններ, իրավապահ համակարգի ներկայացուցիչներ: Հանձնաժողովը լիազորված կլինի ուսումնասիրել եւ կառավարությանը ներկայացնել «Ռեաբիլիտացիայի մասին» օրենքի նախագիծ, ինչպես նաեւ ճշտորոշել այն անձանց ու կազմակերպությունների ցանկը, որոնք կհամապատասխանեն սույն օրենքի չափորոշիչներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ