News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բազմաբնակարան շենքերի մուտքերում, որտեղ մարդկանց հետ միասին նաեւ առնետներ են «ապրում», հաճախ կարելի է առնետների համար թույնով պատված գունավոր հատիկներ տեսնել: Ինձ անձամբ կրծողների այսպիսի ոչնչացման մարդկայնությունը կասկածելի է թվում: Խնդրի մյուս կողմն այն է, որ հատիկները, ինչպես եւ թունավորված առնետները, կարող են կատուների եւ շների, ինչու չէ՝ նաեւ մարդկանց մահվան պատճառ դառնալ: Չնայած այս մեթոդի ակնհայտ վտանգին՝ այն շարունակում է լայնորեն կիրառվել ինչպես քաղաքներում, այնպես էլ գյուղերում՝ բերքը մկներից պաշտպանելու համար, եւ արդեն իսկ մի քանի ողբերգական միջադեպերի պատճառ է դարձել:

«Կենտավր» հասարակական կազմակերպության նախագահ Հասմիկ Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ուշի գյուղում հիպոթերապիայի կենտրոնի տարածքում ապրող շների թունավորման 5 (!) դեպքի մասին: Առաջին դեպքը տեղի է ունեցել մեկուկես տարի առաջ, վերջինը՝ հունիսի 18-ին: Բայց եթե առաջին չորս դեպքերում կարելի է խոսել ինչ-որ մեկի անփութության մասին, ապա Բիմի մահվան դեպքում խոսքը հանցագործության մասին է: Սակայն ամեն ինչի մասին՝ հերթով:

Հասմիկի խոսքով՝ հակամկնային մշակման մեխանիզմը հետեւյալն է. մարզային վարչությունը գյուղական վարչություններին առնետներ թույն՝ բրոդիֆակում է հատկացնում: Դրանք իրենց հերթին թունավոր հատիկները բաժանում են գյուղացիներին, որոնք արդեն ինքնուրույն տարածում են թույնն այնտեղ, որտեղ հարկ են համարում: «Այսինքն, անվտանգության տարրական կանոնները չեն պահպանվել: Թույնը պետք է տարածեն հատուկ պաշտպանիչ միջոցներով մարդիկ, իսկ դաշտերում պետք է համապատասխան գրառումներով վահանակներ տեղադրվեն: Թվարկվածից ոչինչ չի արվել»,- պատմեց Հասմիկը:

Երբ տեղի ունեցավ առաջին ողբերգությունը (հինգ դեպքերից երեքում շները մահացել են), շները հնարավորություն են ունեցել դուրս գալ կենտրոնի տարածքից: Ոստիկանությանը դիմելը որեւէ արդյունք չտվեց, եւ գործ կարճվեց. չէ որ չես կարող մարդկանց արգելել մշակել հողերը վնասատուների դեմ:

«Սակայն վերջին դեպքը տարբերվում է: Բիմը գտնվում էր կենտրոնի տարածքում՝ պարիսպներից այս կողմ, եւ դաշտում թունավորվել չէր կարող: Այնտեղ, ուր եղել են շները, կողմնակի անձանց մուտքն արգելված է, սակայն կարելի է ինչ-որ բան նետել պարսպի վրայով»,- ասաց Հասմիկը: Տեղանքի ինքնուրույն զննման ժամանակ երշիկի մնացորդներ էին հայտնաբերվել: Բիմի հերձումն իրականացրած անասնաբույժն արձանագրել էր, որ շունը թունավորվել է առնետի թույնից:

«Մեր իննամյա կովկասյան հովվաշունը հիանալի առողջություն ուներ, եւ այս սպանությունը պետք է հետաքննվի», - շարունակում է Հասմիկը: Նա արդեն դիմել է շրջանային եւ մարզային ոստիկանություններին, որոնց պետերը վստահեցրել են՝ գործը կառնեն անձնական վերահսկողության տակ: «Նա, ով տեսել է, թե ինչպես է կենդանին մահանում թունավորումից, երբեք չի մոռանա դա: Մենք մի քանի ժամ շարունակ պայքարում էինք Բիմի կյանքի համար, սակայն ոչինչ անել չկարողացանք: Եվ ես կտրականապես չեմ համաձայնի այն ​​ձեւակերպման հետ, որ Բիմի սպանությունը կարող է գնահատվել որպես գույքի ոչնչացում: Բիմը մեր ընկերն էր, եւ սա իսկական սպանություն է», - ասաց Հասմիկը:

Հետաքննությունը շարունակվում է, եւ շատ եմ ուզում հուսալ, որ ժամանակները փոխվել են, եւ այս հանցագործության բացահայտումը  կնշանավորի մեր փոքր եղբայրների նկատմամբ մարդկային վերաբերմունքի դարաշրջանի սկիզբը: Չէ որ դեռ, ըստ ՀՀ օրենսդրության, կենդանու անգամ ամենադաժան սպանությունը քրեական հանցագործություն չի համարվում: Եվ, ինչպես հայտնի է, բոլոր մոլագարներն իրենց սպանությունները սկսել են անպաշտպան կենդանիներից:

                      

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ