News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 24
Տեսնել լրահոսը

ԱԱԾ-ի եւ ոստիկանության կողմից չարաշահումների բացահայտումներով  Հայաստանի արտաքին պարտքը դժվար փակվի: Այս մասին այսօր` հունիսի 22-ին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` նշելով, որ ինքը տնտեսական մասի պատասխանատուն չէ, ինչպես օգտատերերն էին ասել, այլ համակարգում է կոռուպցիայի դեմ պայքարը, համակարգային բարեփոխումները, միջգերատեսչական աշխատանքը պետական մարմինների միջեւ, որոշակի սոցիալական ոլորտներ:

«Խոսքն էն մասին չի կարող լինել, որ չարաշահումների բացահայտմամբ եւ բյուջե վերադարձով արտաքին  պարտքը փակվի: Սա միամտություն է, մոլորություն է, պետք չի էդպիսի հաշվարկներ անել, բայց որ արդարությունը որոշակի չափով կվերականգնվի, միանշանակ»,- ասել է նա:

Անդրադառնալով  արտաքին պարտքին` առաջին փոխվարչապետը ասել է, որ տարբեր տեսակետներ կան դրա չափի մասին, այս պահին արտաքին պարտքն այդ վերադարձով դժվար փակվի:

Արարատ Միրզոյանը դժվարացել է նշել, թե այս պահին որքան գումար է վերադարձվել պետբյուջե:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Partner news