News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Եվրո արժույթը չի դադարի գոյություն ունենալ նաեւ ապագայում, վստահ է Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցը, հայտնում է DW-ն։

«Եվրոն ետադարձ ճանապարհ չունի։ Քանի որ եվրոն անվտանգ է դարձնում մեր ընդհանուր ապագան Եվրոպայում»,- ասել է Շոլցը Rheinische Post թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունիսի 23-ին, հաստատական պատասխանելով այն հարցին՝ արդյոք եվրոն գոյություն կունենա տասը տարի հետո։

«Առանց միասնական արժույթի՝ Եվրոպան նվազ միասնական ու նվազ ուժեղ կլիներ»,- հայտնել է Գերմանիայի Ֆիննախը։

Նա կարևորել է եվրագոտու բարեփոխման մասին պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել կանցլեր Անգելա Մերկելի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցությունների ընթացքում հունիսի 19-ին։ Այդ որոշումների շնորհիվ՝ մենք կշարունակենք կառուցել համաեվրոպական տուն՝ ամուր կտուրով, որը կդիմանա գալիք հորդառատ անձրեւներին ու փոթորիկներին»,- համարում է Շոլցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ