News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրավապահ մարմինները Նիժնի Նովգորոդում գոյություն չունեցող հյուրանոցում օտարերկրացի երկրպագուների կողմից համարների ամրագրման փաստի առթիվ ստուգում են իրականացնում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով տուրիզմի զարգացման տարածաշրջանային բաժնին:

Ավելի վաղ սոցցանցերում Շվեդիայից եւ Արգենտինայից Նիժնի Նովգորոդ ժամանած մի քանի զբոսաշրջիկների մասին տեղեկատվություն էր հայտնվել, որոնք Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումների համար իբրեւ թե քաղաքի կենտրոնում գտնվող  Ալեքսեեւսկայա փողոցի Savinn Hotel-ում համարներ էին ամրագրել: Հյուրերն ընդ որում օգտվել էին ամրագրման միջազգային համակարգերից մեկից:

 «Այդ հասցեով գոյություն չունեցող հյուրանոցում համարներ ամրագրած զբոսաշրջիկներին բնակություն հաստատելու այլընտրանքային տարբերակներ ընտրելու համար օգնություն է ցույց տրվել», - նշել են բաժնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ