News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն կիրակի օրը երկրում անցկացվող արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները համարում է երկրի պատմության մեջ առավել բեկումայինը։ Այս մասին ԱԳ նախարարը հայտարարել է Անթալիայի ընտրատեղամասում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Սրանք ամենաբեկումնային ընտրություններն են Թուրքիայի պատմության մեջ։ Երկիրն այժմ ապրում է իր զարգացման ամենաբարդ ժամանակաշրջաններից մեկը։ Հանրապետությունում փոխվում է պետական կառավարման ձեւը։ Հույս ունեմ, որ այսօրվա ընտրությունները կդառնան երկրի հետագա զարգացման գրավականը»,-նշել է նախարարը։

Չավուշօղլուն նաեւ կարծիք է հայտնել, որ հունիսի 24-ի ընտրությունները «կնպաստեն Թուրքիայի ժողովրդավարական զարգացմանը»:

Բարձրագույն ընտրական հանձնաժողովը կջանա ընտրությունների արդյունքները հրապարակել մինչեւ օրվա ավարտը: Այդ մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահ Սադի Գյուվենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ