News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի Թբիլիսյան խճուղում այսօր՝ հունիսի 24-ին ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 13:00-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի 01 ՍԼ 945 համարանիշի ավտոմեքենային բախվել է Mercedes մակնիշի 85 NՍ 085 համարանիշի ավտոմեքենային։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բախման հետեւանքով «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ականատեսները հայտնել են, որ մեկ անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։

Տպել
Ամենաշատ
Partner news