News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մեր նպատակն այն է, որ Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) կարողանա նորմալ գործունեություն ծավալել, իսկ մեղավորները պատասխանատվություն կրեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ազատամարտիկների դաշինք» ՀԿ նախագահ Ռազմիկ Պետրոսյանը:

«Երկրապահի կառույցը չի ապահովագրում որեւէ մեկին, իսկ մաքուր, ազնիվ երկրապահն ինչի՞ պիտի պատասխանատվություն կրի, ինչի՞ պետք է նրա անունը արատավորվի: Իսկ ԵԿՄ մեծամասնությունն ազնիվ է»,- ասաց նա:

Ռազմիկ Պետրոսյանը կարծում է, որ ԵԿՄ-ն պետք է խորհուրդը ղեկավարի. դա ամենաարդյունավետ կառավարման ձեւը կլինի. «Մեզ նոր մանվելներ պետք չեն: Այստեղ են ԵԿՄ վարչության անդամներ, որոնք նախորդ նիստին այստեղ չէին, եւ հիմա թող իրենց մեջքը ուղղեն եւ պատասխանատվություն կրեն, չթողնեն իրենց նախագահի վրա ամեն ինչ»:

Պետրոսյանը շեշտեց, որ պետք չէ ԵԿՄ-ն անձնավորել եւ դրանով վիրավորել ԵԿՄ բոլոր անդամներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԵԿՄ վարչության արտահերթ նիստում որոշվել է լիազորություններից զրկել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին, վարչությունը հանձնարարել է փոխնախագահներին եւ անդամներին՝ ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ համագումար հրավիրելու համար:

Տպել
Ամենաշատ