News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 17
Տեսնել լրահոսը

ԵՄ 16 երկրների պետություննրի եւ կառավարությունների ղեկավարները հունիսի 24-ին ժամանել են Բրյուսել՝ հունիսի 28-29-ը Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի նախօրեին փախստականների հարցով արտակարգ նիստ անցկացնելու համար, հաղորդում է DW-ն:

Իտալիան ԵՄ ղեկավարներին ներկայացրել է իր կողմից մշակված «Եվրոպական բազմակողմ միգրացիոն ռազմավարությունը», որը փախստականների հոսքերը կարգավորող 10 կետ է ներառում: Այդպես, Հռոմը պնդում է, որպեսզի եվրոպական համայնքի յուրաքանչյուր երկրում քվոտաներ ներդրվեն տնտեսական միգրանտների համար: Եթե պետությունները հրաժարվում են դրանց ընդունումից, ապա հասցեական ֆինանսավորումը ԵՄ բյուջեից պետք է դադարեցվի:

Բացի այդ, Իտալիան անհրաժեշտ է համարում հրաժարվել փախստականների վերաբաշխման վերաբերյալ Դուբլինյան համաձայնագրի սկզբունքներից: Փաստաթուղթը պահանջում է, որպեսզի ապաստան տրամադրելու վերաբերյալ հայցը քննվի դիմողի գտնվելու երկրի կողմից: «Յուրաքանչյուր ոք, ով գալիս է Իտալիա, հայտնվում է Եվրոպայում»,- ընդգծում են ռազմավարության հեղինակները, որոնք նաեւ պնդում են, որպեսզի Եվրամիությունը համատեղ պատասխանատվություն ստանձնի ծովում փրկվածների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news