ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հունիսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 529 դեպք, որից 219-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 201 կենցաղային կանչ, 123 հրդեհ, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 6 եւ տուժել 95 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 3 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 20 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 11 տրանսպորտային միջոց:
Գրանցվել է օձերի հայտնաբերման 39 դեպք:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 10 դեպք, որի հետեւանքով տուժել է 13 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները: