News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 20
Տեսնել լրահոսը


Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այս պահին «Էլլիպս» ընկերությունում հատուկ գործողություն են իրականացնում:

Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ոստիկանության աշխատակիցները խուզարկում են ընկերությունը: Նշենք, որ վերջին օրերին սա երկրորդ խուզարկության դեպքն է այս ընկերությունում: 

Հիշեցնենք, որ ոստիկանությունն օրեր առաջ հատուկ գործողություններ էր կատարել «Սեքյուրիթի Դրիմ» եւ «Էլլիպս» ընկերություններում եւ պարզել, որ կեղծ հաշվետվություններ են ներկայացրել Ճանապարհային ոստիկանություն, ինչի արդյունքում ընկերությունների տնօրինությունը շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ է հափշտակել: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2011, 2013 և 2017 թվականներին ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության միջեւ պետության կարիքների համար եւ երթևեկության նկատմամբ վերահսկողության համակարգեր գնելու եւ ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրեր է կնքվել: Ընկերությունը ստեղծել է արագության վերահսկման մշտադիտարկման համակարգ, որի գործարկման արդյունքում պետության գանձած գումարները բաշխվել են ճանապարհային ոստիկանության եւ «Սեքյուրիթի Դրիմ»-ի միջեւ՝ 30/70, 50/50 եւ 10/90 տոկոսային հարաբերակցությամբ:

Ոստիկանությունն «Էլլիպս»-ում գործողություններ է իրականացնում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ես ամեն օր զարմանում եմ թալանի մաստշաբներից. տենց բան ո՞նց է հնարավոր, էդ լո՞ւրջ եք ասում». Փաշինյան
Վարչապետին բերում են տեղեկություններ, որին ինքը հրաժարվում է հավատալ, որ կարելի է այդ աստիճանի լկտի լինել...
Որեւէ սցենար չեմ բացառում, սա ընդամենը նախագծի նախագիծ է. Փաշինյանը՝ փակ ցուցակներով ընտրությունների մոդելի մասին
Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովը սկսել է քննարկումներ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ, որի աշխատանքները կշարունակվեն հետագայում ավելի լայն ֆորմատով...
Հնարավոր է, որ մեկ ամսից արտահերթ ԱԺ ընտրությունների անհրաժեշտություն առաջանա. վարչապետ
Որքան ժամանակը գնա, էյֆորիան ավելանալու է...
«Ես Տարոն Մարգարյանին ոչ մի բան չեմ հորդորել». Փաշինյանը խոսեց քաղաքապետի թեկնածուի մասին
Ընդհանրապես ՔՊ-ում եւ այլ ֆորմատներով քննարկվում է նաեւ թեկնածուների հարցը...
Եթե օրենքով հիմք կա, որեւէ մեկը չի պլստալու. Փաշինյանը Սաշիկ Սարգսյանին ձերբակալելու մասին
Ես շահագրգիռ եմ, որ որքան հնարավոր է շատ եւ որքան հնարավոր է շուտ Հայաստանից գողացված գումարները հետ բերվեն եւ օգտագործվեն Հայաստանի տնտեսության, ենթակառուցվածքների...
Տեր-Պետրոսյանի հետ զրույցը շատ օգտակար էր. Փաշինյանը չբացառեց, որ երբեւէ կհանդիպի նաեւ մյուս նախագահների հետ
Բայց Տեր-Պետրոսյանի ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռեւս հայտնի չէին...
Ամենաշատ
Partner news