News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Կարմիր գծերը» ՀՀ քաղաքացու վրա դրված անօրինական հարկատեսակ է։ Այս մասին այսօր՝ հունիսի 25-ին կայացած «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության «կարմիր գծերի» վերացման պահանջը մնում է օրակարգային» թեմայով քննարկմանը հայտարարեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության հիմնադիր Արսեն Պետրոսյանը։

«Մենք հետեւողականորեն 4 տարի շարունակ պայքարել ենք դրանց դեմ։ Նախկին ռեժիմից փորձել ենք առավելագույնը «պոկել»։ Պայքարի արդյունքներից մեկը 5 րոպե անվճար կայանման հնարավորությունն էր։ Ապա «թոզ փչելու» պես որոշեցին 15 րոպե դարձնել այն։ Անցյալ տարի այս ժամանակահատվածում փորձում էին օրավճարն ու ժամավճարը 50 տոկոսով թանկացնել, սակայն դրա դեմն էլ հաջողվեց առնել»,–նշեց նա։

Արսեն Պետրոսյանը շեշտում է՝ երկրում իրավիճակ է փոխվել, ուստի պետք է ՀՀ–ում «կարմիր գծերը» իսպառ վերանան, ՀՀ քաղաքացին չպետք է անօրինական հարկեր ու տուրքեր վճարի։

Նա կոչ է անում բոլորին բոյկոտել եւ այլեւս չվճարել «կարմիր գծերի» համար։

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանի փոխանցմամբ՝ նախաձեռնությունը նամակ է պատրաստել ուղղված Նիկոլ Փաշինայնին, որ կառավարությունը ներազդի տեղական ինքնակառավարման մարմինի վրա. «Փաստորեն ականտեսն ենք այնպիսի իրավիճակի, երբ քաղաքապետարանը պետության բացառիկ սեփականություն հանդիսացող երթեւեկելի գոտին որպես սեփականություն տվել է մասնավոր կազմակերպությանը, որից 50 տոկոս դիվիդենտ ունի, որն էլ մսխվում է»։

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունն առաջարկում է կարմիր գծերը ներկել եռագույն՝ դարձնելով դրանք հանրային տարածք։  «Եթե մարդը վճարում է տեխսպասարկման համար, գույքահարկ է վճարում, նա իրավունք ունի շահագործել մեքենան, եթե շահագործում է մեքենան, ապա իրավունք ունի կայանել նաեւ հանրային վայրում»,–շեշտեց Եփրեմյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ